Գլխավոր Լրահոս

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցը ծրագրվում է։ Այցի հստակ ժամկետների մասին տեղեկություն այս պահին չենք կարող հայտնել հրապարակման համար»,- ասաց Բադալյանը։

Սերգեյ Լավրովը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022-ի հունիսին։

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղղված շնորհավորական ուղերձում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել ու ընդլայնել երկու երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։

ՌԴ արտգործնախարարն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը՝ ավելի խորացնելու և բարելավելու գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։

Առաջիկայում նախատեսված է նաև ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան։

Մայիսի 9-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մեկնելու Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում