Խորհրդարանը ԲԴԽ անդամներ է ընտրել

Ազգային ժողովն այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջադրած երեք թեկնածուներն էլ ընտրվել են։ Նրանք են՝ Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանը և Անահիտ Աբրահամյանը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել Արմենուհի Հարությունյանի և Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը, Անահիտ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, դեմ՝ 1 պատգամավոր:
Civilnet










