Գլխավոր Լրահոս

Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյանը շնորհավորել է Մերցին

Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Փաշինյանը շնորհավորել է Մերցին

Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է․ Գերմանիայի նորընտիր կանցլերին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է: 

«Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնա­վար­ման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբե­րու­թյունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխա­դարձ վստահության վրա:

Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխա­նությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժո­ղովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկե­րության հետագա խորացմանը: Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը։ 

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Մայիսի 6-ին Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում