Գլխավոր Լրահոս

ԱՆԻՖ-ի գործով հնարավոր է քրեական հետապնդում լինի․ գլխավոր դատախազ

ԱՆԻՖ-ի գործով հնարավոր է քրեական հետապնդում լինի․ գլխավոր դատախազ

ԱՆԻՖ-ի աշխատակիցների վերաբերյալ քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ փուլում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում հնարավոր է քրեական հետապնդում իրականացվի։

Վարդապետյանը նշել է, որ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են մի շարք ուղղություններ, որոնք արդեն հանրային քննարկման թեմա են դարձել։ Նա ընդգծել է, որ մամուլում շրջանառվող տեղեկություններն իրենց հերթին դառնում են քննության առարկա։

«ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում հնարավոր չարաշահումներ կատարելու դրվագներ են ուսումնասիրվում»,- հայտարարել է Վարդապետյանը։

Վարդապետյանը հավելել է, որ հարցաքննվել են նաև պաշտոնատար անձինք, որոնք գործի շրջանակում ունեն տարբեր կարգավիճակներ։

«Ոչ թե բացատրություններ են տրվել, այլ վարույթի շրջանակում հարցաքննվել են՝ տարբեր կարգավիճակներով, այդ թվում՝ պաշտոնատար անձինք»,- նշել է նա։

Դատախազը նաև ներկայացրել է, որ առնվազն մեկ դրվագով քննվում է մոտ 2 միլիոն դոլարի չարաշահման հնարավորություն։

«Այդ դրվագով արդեն ունենք հեռանկարով քննություն՝ քրեական հետապնդման հնարավորությամբ»,- ընդգծել է Վարդապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում