Գլխավոր Լրահոս

Իրանն ու ԱՄՆ-ն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց․ Արաղչի

Իրանն ու ԱՄՆ-ն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ է եղել, քան նախորդները, և երկու կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները, հայտնում է IRNA գործակալությունը։

Արաղչիի խոսքով՝ այս անգամ բանակցությունները դուրս են եկել ընդհանուր քննարկումներից և կենտրոնացել են կոնկրետ հարցերի վրա։ 

«Նախորդ երեք փուլերի համեմատ՝ այս նստաշրջանը շատ ավելի ուղիղ և լուրջ էր։ Մենք անցանք ընդհանրական խոսակցություններից ու կենտրոնացանք մանրամասների վրա, ինչը, բնականաբար, բարդացրեց բանակցությունները», - ասել է Արաղչին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլն անցկացվել է մայիսի 11-ին Մուսկատում։

Չնայած բանակցությունների բարդությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ դրանք եղել են արդյունավետ։ Նա նշել է, որ մի շարք վիճելի հարցեր քննարկվել են ավելի խորը մակարդակով, ինչի հետևանքով Թեհրանի և Վաշինգտոնի դիրքորոշումները մի փոքր համընկել են։

Արաղչին նաև հաստատել է, որ երկու կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները, իսկ հաջորդ փուլը կազմակերպելու ժամանակն ու վայրը կորոշվեն երկու կողմերի օրացույցների հիման վրա։ Բանակցությունների հաջորդ փուլի միջնորդը կրկին Օմանը կլինի։

Բանակցությունները, որոնք տևել են մի քանի ժամ Մուսկատում, տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի և Արաղչիի գլխավորած պատվիրակությունների միջև։ Միջնորդությունն իրականացվել է Օմանի արտաքին գործերի նախարարի կողմից։

Բանակցությունների առանցքում են եղել Իրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների վերացումը՝ Թեհրանի և Վաշինգտոնի հիմնական վիճելի հարցերը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում