Գլխավոր Լրահոս

44-օրյայի հակահարվածի գործով մեղադրանք է առաջադրվել երեք հրամանատարի

44-օրյայի հակահարվածի գործով մեղադրանք է առաջադրվել երեք հրամանատարի

Հայկ Ղազարյան

44-օրյա պատերազմի ժամանակ բանակային հակահարվածի գործով մեղադրանք է առաջադրվել 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («ՑՕՐ») հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, դրանք կատարել է ոչ պատշաճ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ (Արթուր Օհանյանը Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան  Օհանյանի որդին է)։

Մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանին և տանկային գումատակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանին։ Երկուսն էլ մեղադրվում են այն բանի համար, որ հոկտեմբերի 7-ին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։

Հակահարվածի գործով ավելի վաղ արդարացվել էր Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը․ ըստ 11 ռազմագետների 306-էջանոց եզրակացության՝ Ջալալ Հարությունյանը հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։ 

Ըստ Քննչական կոմիտեի՝ բանակային հակահարվածի ժամանակ զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 հետևակի մարտական մեքենայից՝ 3-ը։ Ըստ այն ժամանակվա Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի, որը առաջարկել է այս օպերացիան, հակահարվածի ժամանակ հայկական կողմից երեք զոհ է եղել․ երկու հոգի տանկային բրիգադից և մեկ հոգի՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից։ 

Բանակային հակահարվածին ներգրավված են եղել պաշտպանության բանակի ռեզերվային զորամասերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, Իվանյանի տանկային բրիգադը, ինչպե նաև 18-րդ լեռնահրաձգային (Հադրութի) դիվիզիան։ Ըստ մտահաղացման՝ անհրաժեշտ էր ներթափանցած ադրբեջանական խմբավորումներին շրջափակել և զրկել սնուցումից։

2020-ի հոկտեմբերի 8-ին հայկական կողմը բանակային հակահարվածից հետո որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ, որոնք դարձյալ պսակվել են անհաջողությամբ։ 

Ըստ տարբեր փորձագետների՝ բանակային հակահարվածի ձախողումից հետո Պաշտպանության բանակի ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ։ 

2020-ի հակահարվածի մասին ավելի մանրամասն` այստեղ. 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում