Գլխավոր Լրահոս

«Ինչո՞ւ պետք է նա գնա, եթե ես չեմ գնալու»․ Թրամփը՝ Ստամբուլում Պուտինի բացակայության մասին

«Ինչո՞ւ պետք է նա գնա, եթե ես չեմ գնալու»․   Թրամփը՝ Ստամբուլում Պուտինի բացակայության մասին

 «Ինչո՞ւ պետք է նա գնա, եթե ես չեմ գնալու», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Ստամբուլի բանակցություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությանը։   

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բաց է մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հինգշաբթի Թուրքիայում կայանալիք հնարավոր խաղաղության բանակցություններին։

Մայիսի 15-ին Թուրքիայում ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկն արել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինայի նախագահն էլ արձագանքել էր, որ պատրաստ է հինգշաբթի անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում։

Այսօր՝ մայիսի 15-ին, Ստամբուլում ընթանում են ռուս-ուկրաինական բանակցություններ։ Ինչպես ակնկալվում էր՝ այդ բանակցություններին պետք է մասնակցեին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները, սակայն Վլադիմիր Պուտինը չի մեկնել Թուրքիա։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է իր պատվիրակության հետ Թուրքիա, սակայն չի մասնակցում բանակցություններին։ Փոխարենը նա գնացել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում