Գլխավոր Լրահոս

Նախիջևանի զինվորականների աշխատավարձն ուղղում են «Ղարաբաղի վերականգնմանը»

Նախիջևանի զինվորականների աշխատավարձն ուղղում են «Ղարաբաղի վերականգնմանը»

Այթան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանական Gundelik Nakhchivan ֆեյսբուքյան էջը գրել է, որ ադրբեջանցի զինվորական սպաներ են կապ հաստատել իրենց հետ՝ պնդելով, որ իրենց աշխատավարձերը կրճատվում են՝ Ղարաբաղի վերականգնումը ֆինանսավորելու համար։

«Նրանք ասում են, որ իրենց սպառնում են բողոքի ակցիաների ժամանակ։ Սպաներից Բ.Ն.-ն չէր հավատում, որ իրենցից վերցված գումարը նախատեսված էր [Լեռնային Ղարաբաղին] օգնելու համար»,- գրել է Gundelik Nakhchivan ֆեյսբուքյան էջը։

«Մենք զինվորներ ենք, մեզնից շատերը կռվել են [Լեռնային Ղարաբաղում]։ Մենք դեմ չենք ամսական 200-300 մանաթ (120-180 դոլար) ստանալուն։ Մենք մեր կյանքը տվել ենք այս պետության համար և շարունակում ենք դա անել։ Սակայն անընդունելի է, որ նրանք անընդհատ մեր աշխատավարձից պահումներ են անում։ Մենք չենք հավատում նրանց ասածներին։ Նրանք յուրացնում են այն գումարը, որ մեզանից պահվում է [Լեռնային Ղարաբաղը] կառուցելու անվան տակ»,- ասել է Բ.Ն.-ն։

Մեկ այլ սպա, որը ներկայացել է որպես Մ.Դ., սոցիալական ցանցերում գրել է, որ խորհուրդ է տալիս կոռումպացված պաշտոնյաների՛ փողերն օգտագործվեն Լեռնային Ղարաբաղի շինարարության մեջ։

«Մենք նույնպես մեր խնդիրներն ունենք։ Մենք այս աշխատավարձը վաստակում ենք մեր աշխատանքով ու քրտինքով։ Մենք օր ու գիշեր լեռներում ենք և տառապում ենք։ Սակայն Ադրբեջանում որոշ պաշտոնյաներ և գործարարներ բավական հեշտ են [փող] վաստակում։ Ավելի լավ կլիներ, եթե նրանց փողը գնար [Լեռնային Ղարաբաղի] շինարարությանը»,- ասել է Մ.Դ.-ն։

Երբ լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցի մեկ այլ էջ՝ Hamam Times-ը, նույնպես գրեց, որ իրենք նմանատիպ բողոքներ են ստացել զինվորականներից։

«Անցյալ ամիս իմ եղբոր հաշվից 200 մանաթ հանվեց, և ոչ միայն անցյալ ամիս, այլև ամեն ամիս առանց որևէ պատճառի հանվում է 100-200 մանաթ (60-120 դոլար)»,- գրել է ֆեյսբուքյան անանուն օգտատերը։

Hamam Times-ի գրառման մեկնաբանություններում օգտատեր Նաբի Ռաֆիգօղլուն գրել է, որ 2000 թվականին, երբ ծառայում էի որպես սպա առաջնագծում՝ վտանգելով կյանքը «ցրտի, ցեխի և ձյան մեջ, կիսաքաղցած, կիսակուշտ, ստանում էի 70,000 մանաթ (այդ ժամանակ մոտ 15 դոլար) աշխատավարձ»։

«Նրանք յուրաքանչյուր սպայից վերցրին 10,000 մանաթ (այդ ժամանակ մոտ 2,3 դոլար) գումար, քանի որ զորամասում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Պետությունն արդեն գումար էր հատկացրել շինարարության համար»։

«Չգիտեմ, թե ինչու են մեզնից վերցրին այդ գումարը։ Դրա համար էլ ես լքեցի բանակը։ Դրսից սպայի աշխատանքը հեշտ է թվում։ Բայց, եթե ձեզ այս աշխատանքը մեկ ամսով տան, ապա երկրորդ ամսում դուք գլխիկոր կփախչեք այնտեղից։ Ամեն գիշեր քնելիս մենք շնորհակալ էինք, որ ողջ ենք, այլ ոչ թե մեռած։ Նման մարդիկ չպետք է զրկվեն իրենց աշխատավարձից»,- գրել է Ռաֆիգօղլուն։

OC Media-ն կապ է հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, սակայն հոդվածի հրապարակման պահի դրությամբ պատասխան չի ստացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում