Գլխավոր Լրահոս

«Ստամբուլյան բանակցությունները՝ 2022-ին ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն». Մեդինսկի

«Ստամբուլյան բանակցությունները՝ 2022-ին ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն». Մեդինսկի

Ռուսաստանը Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները դիտարկում է որպես 2022-ին ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն. Ստամբուլում ռուսասկան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ճեպազրույց է ունեցել

Նրա խոսքով՝ նպատակն է «վաղ թե ուշ հաստատել երկարաժամկետ խաղաղություն՝ վերացնելով հակամարտության հիմքում ընկած պատճառները»։

Մեդինսկին նշել է նաև, որ պատվիրակությունն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները Ուկրաինայի հետ բանակցությունների համար։

Ավելի վաղ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք [ռուսական պատվիրակության կազմում] եկածների մեջ չենք տեսնում որոշումներ կայացնողներին։ Չնայած դրան, Թրամփի և Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով, ցանկանալով փորձել համաձայնության գալ, ցանկանալով փորձել անել առաջին քայլերը լարվածության թուլացման ուղղությամբ, ես որոշեցի մեր պատվիրակությունն ուղարկել Ստամբուլ»,- նշել էր նա:

Մայիսի 15-ին Ստամբուլում հավաքվել են բանակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։ Անկարա է մեկնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում