Գլխավոր Լրահոս

Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքը Արարատի մարզպետարանի «վերահսկողության ներքո է»

Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքը Արարատի մարզպետարանի «վերահսկողության ներքո է»

Արարատի մարզպետարանն արձագանքել է Մխչյանի դպրոցում անչափահաս աշակերտներին թմրանյութ տալու աղմկահարույց դեպքին։ 

«Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված»,- նշված է մարզպետարանի հայտարարության մեջ։

Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքի   դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շորթման հոդվածով, հայտնում են քննչական կոմիտեից։ Ըստ Քրեական օրենսգրքի՝ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախապես համաձայնեցված, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս անձանց նկատմամբ։

Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից երկուսի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկի նկատմամբ՝ տնային կալանք և երկրից բացակայելու արգելք, իսկ մեկ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներից մեկում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել էին 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում