Գլխավոր Լրահոս

«Կոռուպցիայում ներգրավված ցանկացած ոք կպատժվի օրենքի ողջ խստությամբ». Արթուր Հովհաննիսյան

«Կոռուպցիայում ներգրավված ցանկացած ոք կպատժվի օրենքի ողջ խստությամբ». Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված լինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից:  Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի և կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին։

«Անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,- ասել է Հովհաննիսյանը։

Նախօրեին Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ առաջիկայում կլքի պաշտոնը և վայր կդնի ավագանու անդամի մանդատը:  

Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ կոռուպցիոն տարբեր հրապարակումներ են եղել մամուլում։ Ըստ հրապարակումների` Էջմիածնի քաղաքապետը համայնքապետարանի համար վառելիքի պատվեր է տվել իր ամուսնու գազալցակայանին։ Մեկ այլ հրապարակման համաձայն էլ՝ Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում