ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ անել տարածաշրջանային կապուղիների ոլորտում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Ես և Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորեցինք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի վերջնականացման կապակցությամբ։ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
«Սա կարևոր քայլ է առաջ։ Եվ մենք սպասում ենք դրա արագ ստորագրմանը։
Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ անել տարածաշրջանային կապուղիների ոլորտում՝ ամբողջ տարածաշրջանը միմյանց և մեր Միությանը ավելի մոտեցնելու համար»,- գրել է Ֆոն դեր Լայենը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Civilnet










