Գլխավոր Լրահոս

«Այսօր տարածաշրջանում իրական խաղաղություն և կայունություն է». Հաջիև

«Այսօր տարածաշրջանում իրական խաղաղություն և կայունություն է». Հաջիև

Այսօր տարածաշրջանում իրական խաղաղություն և կայունություն է: Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին իրանական Tasnim News գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

«Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ: Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո և նոր իրականություն: Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը: Սա հստակ ապացույց է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հավատարիմ տարածաշրջանային խաղաղության օրակարգին, որքանով է այն աջակցում դրան: Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է»‎,- ասել է Հաջիևը: 

Հաջիևը նաև ասել է, որ դեռևս կան բաց հարցեր, որոնք չեն համաձայնեցվել Հայաստանի հետ: Ըստ Հաջիևի, տարածաշրջանում երկարատև և վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է «փոխել Հայաստանի սահմանադրությունը», որտեղ, ըստ Բաքվի, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»‎։

«Բայց մենք կարող ենք գոհունակությամբ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի անկախությունից ի վեր տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար բարենպաստ պայմաններ: Այսօր տարածաշրջանում իրական խաղաղություն և կայունություն է: Փաստացի կարող ենք ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի սա իրավականորեն ֆորմալացվի, որպեսզի տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատվի»‎, - ասել է Հաջիևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում