Գլխավոր Լրահոս

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել անցկացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար բանակցությունների հինգերորդ փուլ։ Այս մասին Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք ստացել ենք Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ, որը ներկայումս քննարկվում է», - ասել է Ղարիբաբադին։

Երկրների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում՝ օմանյան կողմի միջնորդությամբ։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին։

Այս հանդիպումների ժամանակ քննարկվել է Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից լիակատար հրաժարման հարցը՝ պատժամիջոցների վերացման դիմաց, միաժամանակ պահպանելով Թեհրանի՝ խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքը։

Մայիսի 19-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջուկային բանակցությունները կարող են ձախողվել ԱՄՆ դիրքորոշման պատճառով։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած ԱՄՆ հայտարարություններին։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում