Գլխավոր Լրահոս

Հանրային ռադիոյի ղեկավարի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Հանրային ռադիոյի ղեկավարի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ։

Տույժի մասին որոշումը կայացվել է մայիսի 19-ին՝ ի պատասխան Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված առերևույթ խախտումների։ Վերջիններիս մասին ՊՎԾ-ն համապատասխան գրությամբ դիմել է Հանրային հեռարձակողի խորհրդին մայիսի 5-ին։

Հաղորդագրության համաձայն՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործունեության մեջ նկատվել են օրենսդրական պահանջների ենթադրյալ խախտումներ։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 7-ին, Հեռարձակողի խորհուրդը որոշել է նախաձեռնել կարգապահական վարույթ Արմեն Քոլոյանի նկատմամբ՝ պարզելու այդ խախտումների հանգամանքները և անհրաժեշտության դեպքում կիրառելու պատասխանատվության մեխանիզմներ։

Քոլոյանից պահանջվել է գրավոր բացատրություն՝ տրամադրելով երեք աշխատանքային օր։ Նրա պատասխանը խորհրդին ներկայացվել է մայիսի 12-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում