Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Բաքվի պայմանները, հավանաբար, Երևանը կընդունի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք, նրա խոսքով՝ «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել», - ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնողն է»։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ չի մնա։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում