Գլխավոր Լրահոս

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար

Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։

«Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ»‎,- ասել է Նասիրզադեն։

Իրանի պաշտպանության նախարարը տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն մայիսի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում