Գլխավոր Լրահոս

«Մարգարա» անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման․ ՊԵԿ նախագահ

«Մարգարա» անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման․ ՊԵԿ նախագահ

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման, սակայն սահմանը բացելու հարցը քաղաքական բնույթի է, ես նորություն չունեմ այդ մասով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Մենք պատրաստ ենք, մեր ենթակառուցվածքը, մաքսային ծառայությունը, համապատասխան տեխնիկան, որն անհրաժեշտ է, որ սպասարկի այդ սահմանի հոսքերը՝ պատրաստ են»,- ասաց ՊԵԿ նախագահը։

2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն ապրիլին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում տեխնիկական մանրամասների վրա։ «Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը»,- ասել էր Քըլըչը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում