Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է 2020-ի նոյեմբերի 10-ի անկարգություններին մասնակցած 9 անձ

Ձերբակալվել է 2020-ի նոյեմբերի 10-ի անկարգություններին մասնակցած 9 անձ

2020-ի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի շենքերում ու հարակից տարածքներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքով ձերբակալվել է ևս 9 անձ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Նախաքննության տվյալներով՝ նշված անձինք պատերազմի դադարեցման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ նոյեմբերի 10-ին, հավաքվել են կառավարության շենքի մոտ և մյուսների հետ միասին բռնի ուժով հաղթահարել են ոստիկանական պատնեշը, հարվածել շենքի մուտքի դռանն ու պատուհաններին, կոտրել դրանք և ներխուժել շենք։ Ներսում շարունակել են անկարգությունները՝ կոտրելով դռներ, վնասելով գույք և բռնություն գործադրելով։

Քննիչի միջնորդությամբ և դատախազի որոշմամբ ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։ Դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ նրանց կալանավորելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում