Գլխավոր Լրահոս

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ․ Կավելաշվիլի

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ․ Կավելաշվիլի

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու իրենց պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», - Իմեդի հեռուստաալիքի եթերում ասել է Միխեիլ Կավելաշվիլին։

Վրաստանը վերջին տարիներին պարբերաբար իր միջնորդությունն է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցելու համար։

Ապրիլի 12-ին Անթալիայում կայացել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Մակա Բոչորիշվիլիի և Ջեյհուն Բայրամովի խորհրդակցությունները։ 

Ապրիլի 17-ին Թբիլիսիում էլ տեղի էր ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Սա փոխնախարարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է եղել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում