Գլխավոր Լրահոս

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ

Հայկ Ղազարյան

Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն՝ 28 կողմ ձայնով, ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն և ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Արցախի Ազգային ժողովի  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում։

«Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրությունը»,- ասաց Աղաջանյանը։

2023-ի հունիսին կայացած Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 2025-ին։ Սահմանադրական այս փոփոխությունը կատարվեցին 2023-ի ամռանը և Ազգային ժողովին թույլ էին տալիս ռազմական դրության պայմաններում երկրի նախագահ ընտրել։

2025-ի ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը Երևանում նիստ էր գումարել և ընդունել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որի շնորհիվ պիտի պահպանվի նախագահի ինստիտուտը։

2023-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը։

Արցախի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում