Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,985,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ կոմիտեի՝ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ըստ իրավապահների՝ կաշառքի մեծ մասը փոխանցվել է կանխիկ եղանակով։ Գործով վարույթն ավարտվել է և փոխանցվել է դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

«Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին փոխանցվել են համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարների փոխանցման նպատակը ձևակերպվել է որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառումների ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառումների ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը։

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»,- հաղորդել են կոմիտեից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում