Հնդկաստան-Պակիստան հակամարտությունում պարտվեց Թուրքիայի ռազմարդյունաբերությունը

Հունական Hellasjournal.com կայքում հրապարակվել է American Enterprise Institute-ի Արևելքի Ֆորումի քաղաքականության վերլուծության բաժնի տնօրեն Մայքլ Ռուբինի հոդվածը Հնդկաստան-Պակիստան սրացումից հետո Թուրքիայի ռազմական արդյունաբերության մշոշոտ հեռանկարի մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Թուրքիայի ջանքերը ինքն իրեն սպառազինություն արտահանող տերություն դիրքավորելու գործում, հավանաբար, ավարտված են: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ներդրումներ է կատարել իր փեսա Բայքարի ընկերության մեջ, որի հատուկ Բայրաքթար-2 անօդաչուն դարձավ թուրքական ռազմական ուժի դեմքը:
2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը անակնկալ հարձակում սկսեց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա՝ հենվելով Բայրաքթար-2-ի, իսրայելական Harop-ի և իսրայելական տարբեր հետախուզական անօդաչուների վրա: Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Թուրքիան գովաբանեց Բայրաքթար-2-ը որպես խաղի կանոնները փոխող զենք, որը թույլ տվեց ուկրաինացիներին համախմբվել և հետ մղել ռուս ներխուժողներին:
Մեդիան ընդունեց Բայրաքթարի միֆը և ուժեղացրեց այն: Ռուսաստանի ներխուժումից ընդամենը մեկ ամիս անց Jerusalem Post-ը հրապարակեց հոդված՝ նշելով, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը կշահի թուրքական անօդաչուի հաջողությունից Ուկրաինայում: Երկու ամիս անց New Yorker-ի հեղինակներից Սթիվեն Ուիթը հոդված գրեց Բայրաքթար-TB2-ի մասին՝ այն անվանելով «թուրքական անօդաչու, որը փոխեց պատերազմի բնույթը»:
Սոմալիի նախագահ Մոհամեդ Ֆարմաջոն և Հասան Շեյխ Մոհամուդը օգտագործեցին թուրքական անօդաչուներ մրցակից քաղաքական գործիչներին վախեցնելու, եթե ոչ հակազդելու համար: Թուրքիան անօդաչուներ մատակարարեց Լիբիայի իր իսլամիստ պրոքսիներին՝ հակազդելու իրենց աշխարհիկ մրցակիցներին: Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հեղաշրջման առաջնորդները գնեցին թուրքական անօդաչուներ, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը:
Խնդիրն այն է, որ Բայրաքթար TB2-ի դերն այնքան վճռական չէր, որքան պնդում էին նրա կողմնակիցները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձեց մեղմել ոգևորությունը: «Ամենայն հարգանքով հանդերձ՝ այս կամ այն անօդաչուները կարող են օգնել, բայց ոչ թե վճռել մարտական գործողությունների ելքը: Որովհետև կա հրթեռների, հրետանու, օդային պաշտպանության թեմա»,- բացատրում էր նա 2022-ի ապրիլի 23-ին: Վերջերս Ռուսաստանը հաջողությամբ խափանեց Բայրաքթարները՝ մեծամասամբ չեզոքացնելով դրանք:
Բայրաքթարներին իսկական մահացու հարվածը, սակայն, կարող է ստացվել հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Քաշմիրում: 2025-ի ապրիլի 22-ին պակիստանցի ահաբեկիչները հնդկական Փահալգամ քաղաքում ահաբեկչություն իրականացրին: Այնտեղ նրանք առանձնացրեցին տղամարդկանց իրենց ընտանիքներից և, եթե նրանք չէին կարողանում Ղուրան արտասանել, գնդակահարում էին իրենց ընտանիքների աչքի առաջ:
Սակայն Բայրաքթարների իրական մահացու հարվածը, հնարավոր է, հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա էր՝ Քաշմիրում: Ապրիլի 22-ին պակիստանցի ահաբեկիչների՝ հնդկական Փահալգամում իրականացրած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ռազմական հարվածները պակիստանյան թիրախներին դրա վկայությունն էին։
Փահալգամի ահաբեկչությունից հետո Պակիստանի ղեկավարներն անմիջապես հասկացան, որ Հնդկաստանը կոշտ է պատասխանելու: Նրանք, ըստ երևույթին, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր բերեցին Պակիստան, երբ երկու միջուկային հարևանների միջև սրվել էր հակամարտությունը: Այնուհետև Պակիստանը Ամրիտսարում արձակեց Byker YIHA III կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք համատեղ արտադրվում են Բայքարի և Պակիստանի Գիտության և տեխնոլոգիաների ազգային աերոտիեզերական պարկի կողմից:
Առանց բացառության, Պակիստանի՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը ձախողվեցին: Հնդկաստանը կա՛մ խփեց դրանք, կա՛՛մ էլ դրանք չկարողացան հարվածել թիրախներին: Հնդկաստանը խփեց Բայքերի մեծ մասը՝ իր օդային տարածք մտնելուն պես, և կարողացավ խփել մի քանիսը, երբ դրանք դեռ Պակիստանի վրա էին: Հնդկաստանի հակաօդային պաշտպանությունը դժվարություն չունեցավ թուրքական արտադրանքը նույնականացնելու, հետևելու և չեզոքացնելու հարցում:
Թե՛ Ռուսաստանում, թե՛ Աֆրիկայում թուրքական անօդաչուները հեռակառավարմամբ հափշտակվում են: Նախքան հրադադարի համաձայնության գալը, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները հյուսիսային Իրաքի լեռներում առանց առանձնակի դժվարությունների խփում էին Բայքար Աքընջը անօդաչուները:
Սառը պատերազմի ողջ ընթացքում ակտիվ բանավեճ էր ընթանում ԱՄՆ-ի և խորհրդային արտադրության ռազմական ինքնաթիռների համեմատական առավելությունների վերաբերյալ։ 1982-ի հունիսի 9-ին տեղի ունեցած հայտնի հրաձգության ժամանակ Իսրայելի կողմից շահագործվող F-15 և F-16 ինքնաթիռները խփեցին խորհրդային արտադրության և սիրիական կողմից շահագործվող ավելի քան 80 ՄիԳ-21 և ՄիԳ-23՝ առանց որևէ ինքնաթիռ կորցնելու, չնայած սիրիացի օդաչուները վնասեցին իսրայելական երկու ինքնաթիռ։ Այդ գորրծողությունը պայթեցրեց խորհրդային անպարտելիության փուչիկը և ցույց տվեց չեզոք պետություններին խորհրդային տեխնիկայի վրա հույսը դնելու անիմաստությունը։
Իր իսլամիստական տեսլականը տարածելու կամ պարզապես իր ընտանիքը հարստացնելու համար Էրդողանը կարող է առաջարկել արտոնյալ վաճառք, բայց նրա վաճառած ապրանքն այժմ ցածրորակ է։ Ինչպես սոցիալիզմը խոչընդոտում է զարգացումը, քանի որ բյուրոկրատները չեն կարողանում հարմարվել մրցակցությանը, այնպես էլ հովանավորչությունը կործանում է արդյունաբերությունը։ Բայքարը, գիտակցելով, որ ունի պետական լիակատար աջակցություն, պարզապես դադարեց արդյունավետ նորարարություններ իրականացնել։ Երբեմն արդարություն է հաստատվում, երբ ահաբեկիչներն ու նրանց հովանավորները կրում են իրենց ագրեսիայի հետևանքները։
Քանի դեռ Պակիստանը վերակառուցում է իր օդանավակայանները Հնդկաստանի ջախջախիչ հարվածներից հետո, Թուրքիան կարող է ստիպված լինել վերականգնել իր հեղինակությունը որպես ռազմական անօդաչուների և այլ տեխնոլոգիաների մատակարար։
Civilnet










