Գլխավոր Լրահոս

Գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն․ Կոստանյան

Գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն․ Կոստանյան

Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակման հարցը մշտապես տեղ է գտնում մեր բոլոր հանդիպումներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում Կոստանյանը նշել է, որ միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորտում հայտնի գործընկերներ կան, որոնց ներկայացվելու է գերիների հարցը:

«Բնականաբար, մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորտում բավականին հայտնի գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել: Վստահաբար, խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին՝ մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալու այդ թեմային, հակառակը դա մեր առաջնահերթությունների թվում է:

Մինչև այն պահը, երբ մեր բոլոր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»,- ասել է Կոստանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում