Գլխավոր Լրահոս

Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է Արցախի հարցով համաժողովի

Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է Արցախի հարցով համաժողովի

Շվեյցարիայի Բեռն քաղաքում այսօր՝ մայիսի 27-ին, մեկնարկել է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու համագործակցությամբ։

Համաժողովի ընթացքում Գարեգին Երկրորդն անդրադարձել է Արցախի բռնազավթման հետևանքներին՝ խոսելով էթնիկ զտումների, կրոնական ազատության ոտնահարման և հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման մասին։

««21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով», - նշել է Կաթողիկոսը։

Կաթողիկոսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը և մշակութային ժառանգությունը աղվանականացնելու քաղաքականությունը՝ ընդգծելով, որ այդ քայլերը ոչ միայն ուղղված են հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության հոգևոր արժեքների դեմ։

«Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ։ Դրանք ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները»,- նշել է Կաթողիկոսը՝ շեշտելով, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը դարձել է հրատապ խնդիր։

Տե՛ս նաև՝ Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ԼՂ-ի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում