Գլխավոր Լրահոս

Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի հավատարմությունն է միջազգային արդարադատությանը. գլխ. դատախազ

Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի հավատարմությունն է միջազգային արդարադատությանը. գլխ. դատախազ

Միջազգային արդարադատության հետ Դատախազության համագործակցությունն ապացույցն է այն բանի, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կարծում են, որ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է։ Այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ մայիսի 27-ին, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակում անցկացված «Արդարության պահպանումը. օրենքի գերակայության համաշխարհային հրամայականը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Պատասխանելով Հռոմի ստատուտի վավերացման կարևորությանը վերաբերող հարցին՝ Վարդապետյանն ընդգծել է, որ դրա վավերացումը Հայաստանի հավատարմությունն է միջազգային արդարադատությանը, հաշվետվողականությանը և օրենքի գերակայությանը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։

Նրա խոսքով՝ միջազգային արդարադատությունն առանցքային դեր ունի արդար և անվտանգ ապագայի ձևավորման գործում։ Իրավական ինստիտուտներն ու մեխանիզմները ժամանակակից պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներ են, իսկ անպատժելիության դեմ պայքարը՝ դատախազության աշխատանքի առանցքային ուղղություն։

«Արդարությունը վերացական ձգտում չէ։ Այն ենթադրում է կարգապահություն, նպատակասլացություն և ստանձնած պարտականությունների պատշաճ կատարում»,- նշել է Վարդապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում