Կառավարությունն Արտակ Զեյնալյանին առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում

ՀՀ կառավարությունը մայիսի 27-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։
Այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ դատավոր Վահե Գրիգորյանը 2024-ի ապրիլին ներկայացրեց հրաժարականի դիմում։ Ավելի վաղ Գրիգորյանը 9 տարվա ժամկետով ընտրվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։
Արտակ Զեյնալյանը 2023-ին Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը։ Ընտրություններից հետո այդ կուսակցությունը համագործակցության հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, աջակցեց Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն և ստացավ որոշ պաշտոններ քաղաքապետարանի աշխատակազմում։
Civilnet










