Գլխավոր Լրահոս

Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվել է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 29-ին հրապարակել է Սանասարյանի գործով արդարացման դատավճիռը։ Դավիթ Սանասարյանը ճանաչվել է անպարտ․ դատարանը արձանագրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով նրան ներկայացված մեղադրանքը չի հաստատվել։

Սանասարյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Քրեական գործը դատարանում քննվում էր գրեթե վեց տարի։ Այս ընթացքում դատաքննությունը մի քանի անգամ ընդհատվել էր տարբեր հիմնավորումներով, այդ թվում՝ կադաստրի, ֆինանսական և տեխնիկական բնույթի փորձաքննությունների երկարաձգման պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում