Գլխավոր Լրահոս

Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում

Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը, այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանական կողմը տեղեկացրել է այդ գործում առկա «խոչնդոտների» մասին։

Բացի այդ, երկու երկրների պատվիրակությունները զրուցել են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ կենտրոնանալով նաև էներգետիկ հարցերի վրա։

Ամերիկացի պաշտոնյան նախօրեին Հայաստանում էր, որտեղ հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Հայ-ամերիկյան բանակցություններում կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ինչպես նաև զրուցել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում