«Ուկրաինայի հարվածները պատասխան կունենան». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամփոփել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 1 ժամ 15 րոպե տևած հեռախոսազրույցը:
Նրանք քննարկել են Ուկրաինայի վերջին հարվածները Ռուսաստանի ռազմական օդանավակայանների վրա, որոնց հետևանքով ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ էր վնասվել, ուկրաինական կողմի պնդմամբ։
«Լավ զրույց էր, բայց ոչ անմիջապես խաղաղության տանող: Նախագահ Պուտինը նշեց, որ այդ հարվածները պատասխան կունենան»,- գրել է Թրամփը:

Նախագահները քննարկել են նաև Իրանի հետ կապված հարցեր, մասնավորապես՝ միջուկային զենքերին վերաբերող Իրանի «հապաղող» որոշման անհրաժեշտությունը:
«Իրանը պիտի չունենա միջուկային զենք, կարծում եմ՝ այս հարցում մենք համաձայն ենք իրար հետ: Նախագահ Պուտինն առաջարկեց իր մասնակցությունը քննարկումերին, և միգուցե դա կարող է օգնել արագ եզրահանգման գալուն: Մենք կարճ ժամանակում հստակ պատասխան ենք ուզում»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը:
***
Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ էր ստացել անցկացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար բանակցությունների հինգերորդ փուլ։
Քննարկում էր Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից լիակատար հրաժարման հարցը՝ պատժամիջոցների վերացման դիմաց, միաժամանակ պահպանելով Թեհրանի՝ խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքը։
Մայիսի 19-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ միջուկային բանակցությունները կարող են ձախողվել ԱՄՆ դիրքորոշման պատճառով։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած ԱՄՆ հայտարարություններին։
Տե՛ս նաև՝ «Իրանը միջուկային զենք կստեղծի, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը հարվածեն»
Civilnet











