Գլխավոր Լրահոս

Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի․ Ալեն Սիմոնյանան

Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի․ Ալեն Սիմոնյանան

Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի։ Անդրադառնալով Հայաստանի անվտանգությանը, լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատում ենք դրա շուրջ, շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի, կարծում եմ մյուս ամիս վարչապետն ասուլիս կտա և կպատասխանի բոլոր հարցերին»,- ասել է Սիմոնյանը։

Մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձևաչափով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 16-ին Տիրանայում կարևորել էին խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

Անդրադառնալով այս հանդիպմանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողներին ասել էր, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում