Փաշինյան-Ալիև հանդիպումն Ալբանիայում կառուցողական է ընթացել։ Այս հայտարարությունն արդել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Կոստանյանի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
«Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Կոստանյանը։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
Civilnet











