Գլխավոր Լրահոս

Ժամանակն է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա․ Միրզոյան

Ժամանակն է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա․ Միրզոյան

Հայաստանը, չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալուն, այսօր ունի շատ ավելի ակտիվ և գործուն երկխոսություն, քան որոշ երկրներ, որոնք պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։

«Անշուշտ, իրավացի կլինի որևէ մեկը, որ ասի՝ ժամանակն է արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա», - նշել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ այդ երկխոսությունը երկար ժամանակ զարգացել է դրական հունով։ Նա հավելել է, որ կան միջանկյալ արդյունքներ, սակայն այժմ ժամանակն է տեսնելու վերջնական արդյունքները։

«Սա է մեր համոզմունքը», - ասել է Միրզոյանը։

Այսօր՝ հունիսի 5-ին, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարեբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Մայիսի 16-ին Փաշինյանն Ալբանիայում կարճատև զրույց էր ունեցել Էրդողանի հետ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում