Գլխավոր Լրահոս

ՔԿ-ից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11,200 դոլարը չի հայտնաբերվել

ՔԿ-ից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11,200 դոլարը չի հայտնաբերվել

Քննչական կոմիտեից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11,200 դոլարը չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ Նահապետյանի խոսքով, ներկա պահին գումարի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ 

«Մեղադրյալի հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերադարձնել»,- ասել է Նահապետյանը։

Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, անհայտ անձը մուտք էր գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք՝ ներկայացնելով քննիչի կեղծ անցագիր։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, տղամարդը ներս էր անցել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչության շենք՝ աշխատանքային ժամին, և այնտեղ մնացել ամբողջ գիշեր։ Առավոտյան բացահայտվել էր, որ շենքից հափշտակվել է 590,000 դոլար։

Այս գործի շրջանակում ներգրավված երկու մեղադրյալները կալանավորվել են։  ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով, եթե տեղի ունենա գումարի վերականգնում, դա կլինի ցանկալի զարգացում, եթե՝ ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արքելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական և անշարժ գույքերի վրա։

Լրագրողների հարցին, թե ինչու խոշոր չափի գումարը պահվել Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեկնաբանել է, որ գողացված գումարը հայտնվել է Քննչական կոմիտե մեկ այլ քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում։ Գումարը ճանաչվել է քննիչի կողմից որպես իրեղեն ապացույց։

«2025-ի ապրիլին վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել Կենտրոնական բանկ, որպեսզի այդ գումարը ի պահ հանձնվի։ Սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր՝ Կենտրոնական բանկը հրաժարվել է այն ընդունել և գումարը վերադարձրել է Քննչական կոմիտե։ Արդյունքում այն մնացել է չհրկիզվող պահարանում»,- նշել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով՝ այժմ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչու է Կենտրոնական բանկը հրաժարվել ի պահ ընդունել գումարը։ 

«Կան համապատասխան հիմքեր, որոնց արդյունքում ԿԲ-ն հրաժարվել է։ Բայց քանի որ այս պահին նախաքննություն է իրականացվում և այդ հանգամանքները ևս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, զերծ կմնամ այդ հարցերին պատասխանել»,- եզրափակել է Նահապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում