Միջազգային ՀԿ-ները քննադատում են ԶՊՄԿ-ի գործադուլ արած աշխատակիցների դեմ «հաշվեհարդարը»

Տարբեր երկրների 25-ից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ դատապարտելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ութ աշխատակիցների նկատմամբ կիրառված «հաշվեհարդարի» մասին։
Կոմբինատի աշխատողները աշխատանքից ազատվել են աշխատանքային, էկոլոգիական, առողջապահական և սոցիալական պայմանների բարելավման պահանջով փետրվարին արած գործադուլից հետո։ Այժմ նրանց սպառնում է ավելի քան 4,7 մլրդ դրամ տուգանք, դատարանը արգելանք է դրել նրանց գույքի վրա (բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների)։
ԶՊՄԿ-ն երկրի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերությունն է և ամենախոշոր հարկատուներից մեկը, որի ընդհանուր բաժնետոմսերի 21,8%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։
2025-ի հունվարի 31-ին կոմբինատի աշխատողների գործադուլի ընթացքում նրանք իրենց աշխատանքային պայմանները որակել էին «անմարդկային» և լուրջ մտահոգություններ հայտնել տարածքում աղտոտման և թունավոր արտահոսքի ռիսկերի վերաբերյալ։
Գործադուլի ընթացքում հանքի գործունեությունը դադարեցվել էր։ Նրանք վերսկսեցին աշխատանքը փետրվարի 10-ին, այն բանից հետո, երբ աշխատողներն ու ընկերության ներկայացուցիչները համաձայնության եկան։
Նույն օրը ազատված աշխատողներից մեկը Ֆեյսբուքում հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ համաձայնագիրը ներառում է նաև «բողոքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների բացառումը» և «բողոքի ակցիայի ութ մասնակիցների ազատման հրամանների վերանայումը»։
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տարածած հայտարարության՝ ընկերությունը հրաժարվել է վերականգնել աշխատողներին, որոնք այժմ իրավական միջոցներ են ձեռնարկել իրենց ազատումները բողոքարկելու համար։
Հայտարարությանը միացած կազմակերպությունների թվում են`
- Alyansa Tigil Mina (ATM) – Philippines
- Asia Pacific Network of Environmental Defenders (APNED) – Asia Pacific
- Buliisa Initiative for Rural Development Organisation (BIRUDO) – Uganda
- CEE Bankwatch Network – Czech Republic
- Centre for community mobilization and support (CCMS) – Armenia
- Centre for Research and Advocacy, Manipur (CRA) – South Asia
- Conseil Régional des Organisations Non Gouvernementales de Développement – DRC
- Global Labor Justice (GLJ) – US
- Green Advocates International (GAI) – Liberia
- Green Alternative – Georgia
- ICCN – Georgia
- Indigenous women Legal Awareness Group (INWOLAG) – Nepal
- Inisiasi Masyarakat Adat (IMA) Indonesia
- International Accountability Project (IAP) – Global
- Jamaa Resource Initiatives – Kenya
- JUHUDI Community Support Center – Kenya
- Lawyers’ Association for Human Rights of Nepalese Indigenous Peoples (LAHURNIP) Nepal
- Mines minerals & People – India
- Oyu Tolgoi Watch – Mongolia
- Bir Duino-Kyrgyzstan – Kyrgyzstan
- Latinoamerica Sustentable – Latin America
- Phenix Center – Jordan
- Rivers without Boundaries – Mongolia
- Samata – India
- Social Justice Center – Georgia
- Terranusa – Indonesia
- Uzbek Forum for Human Rights – Germany/Uzbekistan
Civilnet










