Գլխավոր Լրահոս

Վերաքննիչում գործի քննությունը ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս․ նախարար

Վերաքննիչում գործի քննությունը ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս․ նախարար

Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ողջամիտ ժամկետ է ներդրվում։ Համապատասխան նախագիծը հաստատվեց կառավարության հունիսի 12-ի նիստին։

«Կանոն է սահմանվում, որ գործի քննությունը ցանկացած դեպքում լինի 6 ամիս, երկարաձգելու հնարավորությամբ՝ դառնալով 10 ամիս։ Այլ հարց է, թե ինչ տեղի կունենա, եթե գործը ավելի ձգվի։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա: Ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունն այդ փուլում կավարտվի: Դատարանը միևնույն է որոշում կայացնի՝ այսինքն, կողմերի համար նշանակություն չի ունենա: Միաժամանակ դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրահանգեց, որ պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչու է տասը ամսից ավելի տևել դատավարությունը:

«Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է»,- ասաց վարչապետը, իսկ նախարար Գալյանը պարզաբանեց, որ սկզբունքը հետևյալն է՝ ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս:

«Ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի ևս չորս ամիս գործի քննությունը երկարացվի: Եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ամփոփեց Գալյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում