Նիկոլի նման սրբապիղծն ինչ է, որին հայ ժողովուրդը չհաղթահարի. Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անուղղակիորեն աջակցություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված մեղադրանքներին և հրաժարականի պահանջի ֆոնին։
«20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- գրել է Տեր-Պետրոսյանը։
Հայաստանի առաջին նախագահը հունիսի 7-ին այցելել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածին՝ իր աջակցությունը հայտնելու Կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և պահանջում է, որ նա գահընկեց արվի։ Փաշինյանը նաև առաջարկում է, որ պետությունն ունենա վճռորոշ դեր Կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուներն անցնեն բարեվարքության ստուգում։
Civilnet










