Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք հարվածել ենք իրանական միջուկային ծրագրի սրտին։ Թիրախավորվել է ուրանի հարստացման գլխավոր կենտրոնը Նաթանզում, ինչպես նաև բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի կարևորագույն օբյեկտներից մի քանիսը», - ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։
Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, երկրի մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, կան նաև զոհեր, ոչ միայն պաշտոնյաների շրջանում։
Նրանք հաստատել են, որ Իսրայելը հարձակվել է երկրի միջուկային օբյեկտների վրա։
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ գործողությունը «շարունակվելու է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իրանից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար»:
Նեթանյահուն այդ հարվածները որակել է որպես «շատ հաջող», նշելով․ «Մենք հաջողությամբ իրականացրել ենք առաջին հարվածը, և Աստծո օգնությամբ կհասնենք ավելի մեծ արդյունքների»։
Իսրայելը ներգրավել է բարձր պատրաստվածության ուժեր և երկրի ներքին տարածքում հայտարարել է արտակարգ դրություն՝ հնարավոր ի պատասխան հարվածների վտանգի պայմաններում։
Պայթյուններ են լսվել նաև Թավրիզ քաղաքում։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ պատասխան է խոստացել այս հարձակումներին։
Civilnet











