Գլխավոր Լրահոս

Իրանի դեմ հարձակումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը․ ՀՀ ԱԳՆ

Իրանի դեմ հարձակումը սպառնում է  տարածաշրջանային կայունությանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ իրականացված միակողմանի հարձակման առնչությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ գործողությունը, հատկապես հաջորդ բանակցությունների փուլից առաջ, վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։

«Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 13-ին լույսը չբացված Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են զոհվել։

Ի պատասխան՝ Իրանը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում