Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար:
Դեռևս 2023-ին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանը 2006-2016-ի ընթացքում, լինելով պաշտոնյա, վստահված անձանց միջոցով մասնակցել է «Ավազահատիկ» ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույք։
Մեղադրանքի համաձայն՝ Աբրահամյանը խոչընդոտել է ընկերության օրինական գործունեությանը և ապօրինի կերպով տիրացել է դրա բաժնեմասին՝ իր եղբոր և այլ անձանց միջոցով։ Վկայակոչվում է, որ նա ընկերությունից ստացել է մոտ 230 մլն դրամ շահույթ, որը միախառնել է այլ եկամուտների հետ և օգտագործել տարբեր գույքեր ձեռք բերելու, ինչպես նաև բանկային գործարքների միջոցով օրինական տեսք հաղորդելու համար։
Թեմա
Civilnet










