Իրանը պատասխան հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ պատասխանելով Իսրայելի կողմից հարձակմանը։ Այս մասին գրում են թե իրանական, թե իսրայելական լրատվականները։ Նշվում է արձակված 100 բալիստիկ հրթիռի մասին։
Թել Ավիվի կենտրոնում պայթյուններ և ծուխ են նկատվել այնտեղից ուղիղ հեռարձակմամբ նկարահանված կադրերում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է պատասխան գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ իրենց թիրախում են իսրայելական ռազմական տասնյակ օբյեկտներ։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են զոհվել։ Օրվա ընթացքում իսրայելական կողմը շարունակել է հարվածներ հասցնել Իրանի մի շարք քաղաքների ուղղությամբ։
Հունիսի 13-ի երեկոյան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իրանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի Զինված ուժերը մեծ ուժով կպատասխանեն Իսրայելի հարձակմանը։
«Իրանական ազգը կարող է համոզված լինել, որ այս ուղղությամբ կգործադրվեն բոլոր ջանքերը»,- ասել է Խամենեին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցում ասել է, որ Թեհրանը համարժեք պատասխան կտա Իսրայելի հարվածներին։
Civilnet










