Գլխավոր Լրահոս

Իրանն օրինագիծ է պատրաստում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ

Իրանն օրինագիծ է պատրաստում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ

Իրանի խորհրդարանն օրենսդրական նախաձեռնություն է պատրաստում, որը կարող է Թեհրանին դրդել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից:

«Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ մենք կկայացնենք համապատասխան որոշում: Կառավարությունը պարտավոր է կիրառել խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, սակայն այս օրինագիծը դեռևս պատրաստվում է, և մենք կհամակարգենք այն խորհրդարանի հետ հետագա փուլերում»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաային:

Բաքային հիշեցրել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը խախտում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իր պարտավորությունները:

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որն Իրանը վավերացրել է 1970-ին, երկրներին իրավունք է տալիս զարգացնել խաղաղ միջուկային էներգիա՝ միջուկային զենք չստեղծելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցելու համաձայնության դիմաց:

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ, իսկ մի օրենսդիր ասել է, որ նախաձեռնությունը գտնվում է օրենսդրական գործընթացի վաղ փուլում:

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում