Գլխավոր Լրահոս

Գումարի դիմաց զինծառայության ժամկետի կրճատման օրինագիծը մերժվեց

Գումարի դիմաց զինծառայության ժամկետի կրճատման օրինագիծը մերժվեց

Էլեն Մուրադյան

Ազգային ժողովը մերժեց Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է գումարի դիմաց զինծառայության ժամկետի կրճատում։ 

Խորհրդարանի հունիսի 17-ի նիստում օրինագծին դեմ քվեարկած 87 պատգամավորների թվում էր նաև օրինագծի հեղինակը` Հայկ Սարգսյանը, որը մինչ այդ հետևողականորեն հանդես էր գալիս օրենսդրական նախաձեռնության ընդունման օգտին: «Քաղաքացիական պայամանգրի» պատգամավորները ևս դեմ քվեարկեցին նախագծին։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ իշխող խմբակցության համար օրինագիծն «այս տեքսով» անընդունելի է։ «Թեև նախագծում կան բարեփոխումների որոշ տարրեր, սակայն այս տեսքով այն չենք կարող ընդունել։ Խմբակցությունը քվեարկելու է դեմ»,- նշեց Կոնջորյանը։

Իր հերթին Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ նախագիծը դեռ ամբողջությամբ չի քննարկվել ԱԺ բոլոր գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարականով շարունակելու է աշխատանքը՝ առաջարկը բարելավելու և կառավարության ծրագրում նախատեսված բարեփոխումներն իրականություն դարձնելու նպատակով։ «Ես նույնպես դեմ կքվեարկեմ այս տարբերակին»,- նշեց պատգամավորը։

Նախագծի համաձայն՝ 18-32 տարեկան քաղաքացիները կարող են անցնել մեկամսյա զինվորական պատրաստություն՝ վճարելով 24 մլն դրամ, կամ չորս ամիս ծառայելու դեպքում՝ 18 մլն դրամ՝ այդպիսով ազատվելով երկու տարի պարտադիր ծառայելու պարտականությունից։ 

Օրինագծով նաև առաջարկում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 մլն դրամի չափով պետական վճար, ինչի նպատակն է այդ կերպ դադարեցնել կամ նվազագույնի հասցնել քաղաքացիությունից հրաժարվելով զինծառայությունից խուսափելու պրակտիկան: 

Պաշտոնական տվյալներով` 2020-2024 թթ. արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։

Թեև Հայկ Սարգսյանի նախագիծը հավանության էր արժանացել կառավարությունում, սակայն Ազգային ժողովում այն հանդիպեց դիմադրության՝ բացասական եզրակացություն ստանալով ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում