Գլխավոր Լրահոս

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի գործով վճիռը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի գործով վճիռը

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մեղադրյալը դատական նիստին չէր եկել։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5,5 տարի ազատազրկման։

Այս նիստին զոհված զինծառայողների ծնողները դատական նիստից առաջ բողոքի ակցիա իրականացրին իրենց զոհված որդիների լուսանկարների պաստառներով։

Հարությունյանը մեղադրվում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով՝ անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ քրեականի գործի՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հարձակման ժամանակ նա պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Արդյունքում Ֆիզուլիի մոտ՝ Ջուվառլու գյուղում, 20 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել, 1-ը՝ անհետ կորել։

Հայկ Ղազարյան

Կարդացեք նաև՝

«Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում