Գլխավոր Լրահոս

Իրանական հրթիռներն ընկել են Իսրայելի հիվանդանոցի վրա

Իրանական հրթիռներն ընկել են Իսրայելի հիվանդանոցի վրա

Իրանական բալիստիկ հրթիռային հարվածներից զգալի վնաս է հասցվել Իսրայելի Սորոկա հիվանդանոցին, հայտնել է հիվանդանոցի խոսնակը։

«Տարբեր հատվածներում կա մեծ վնաս, մենք հիմա գնահատում ենք իրավիճակը, վիրավորների առկայությունը»,- ասել է նա՝ կոչ անելով ներկայումս չգալ հիվանդանոց։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքելով հարձակմանը X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Այս առավոտ Իրանի ահաբեկիչ բռնապետները հրթիռակոծել են Սորոկա հիվանդանոցը Բեեր-Շևայում և խաղաղ բնակչությանը երկրի կենտրոնում։ Այդ բռնապետները կվճարեն Թեհրանում»,- գրել է նա։

Իսրայելի փոխարտգործնախարար Շարեն Հասկելը հարվածը որակել է որպես «նպատակաուղղված հարձակում քաղաքացիական օբյեկտի վրա»՝ ընդգծելով, որ Սորոկան Նեգևի շրջանի հիմնական բժշկական կենտրոնն է։

Իսրայելի Պաշտպանության բանակի տվյալներով՝ Իրանը հինգշաբթի առավոտյան արձակել է «տասնյակ» հրթիռներ՝ թիրախավորելով քաղաքացիական տարածքներ, այդ թվում՝ Սորոկա հիվանդանոցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում