Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Էրդողնանին հրավիրելու է Հայաստան․ «Ակօս»

Փաշինյանը Էրդողնանին հրավիրելու է Հայաստան․ «Ակօս»

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին հրավիրելու է Հայաստան՝ մասնակցելու 2026-ին Հայաստանում անցկացվելիք  Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին գրում է «Ակօս» թերթը։

Էրդողանին հրավիրելու մտադրության մասին Փաշինյանը հայտնել է Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների ու մամուլի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմը բաղկացած է ընդհանուր 12 հոգուց, որի մեջ են մտնում նաև՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում