Գլխավոր Լրահոս

ՄԻՊ-ն արձագանքել է ընդդիմադիրների ձերբակալություններին

ՄԻՊ-ն արձագանքել է ընդդիմադիրների ձերբակալություններին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ: Այս մասին նշվում է Պաշտպանի հաղորդագրության մեջ՝ կապված հունիսի 20-ին ընդդիմադիրների ձերբակալությունների հետ։

«Սրբազան պայքար» շարժման թելեգրամյան ալիքը հաղորդել էր իրենց կողմնակիցների ձերբակալությունների մասին։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից ևս հայտնել էին, որ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների անդամների նկատմամբ։

ՄԻՊ հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

«Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝․․․ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելու պրակտիկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին շարունակում են ստացվել ահազանգեր նաև այն մասին, որ դեռևս հունիսի 18-ից մի շարք տրանսպորտային միջոցներ շարունակում են մնալ Ոստիկանության հատուկ տարածքում:

Հունիսի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել է, որ Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաներն առգրավվել են և առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին։

Նշված դեպքերով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմնից և դրանց վերլուծության արդյունքում կներկայացնի խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում