Գլխավոր Լրահոս

Թրամփը պնդում է՝ հարվածները զգալի վնաս են հասցրել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին

Թրամփը պնդում է՝ հարվածները զգալի վնաս են հասցրել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ի հարվածները «մոնումենտալ վնաս» են հասցրել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth Social հարթակում։

«»Անհետացում»» բառը ճիշտ բնութագրում է կատարվածը», - գրել է Թրամփը։

Նա հղում է արել արբանյակային լուսանկարի, որը, սակայն, չի կցել գրառմանը։ Ըստ նրա, լուսանկարում երևացող «սպիտակ կառուցվածքը խորը թաքնված է ժայռերի մեջ և ամբողջովին պաշտպանված է կրակից», մինչդեռ «ամենախոշոր վնասը տեղի է ունեցել խորքային հատվածում, երկրի մակերևույթից ներքև»։

Թրամփը գրառումն ավարտել է հետևյալ կերպ՝ «Խփեցինք նշանակետին!!!»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին։ Նա զգուշացրել է Թեհրանին, որ եթե վերջինս չհամաձայնի խաղաղության, ավելի կործանարար հարվածներ կկիրառվեն։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից թիրախավորված երեք օբյեկտներն են Նաթանզը, Սպահանը և Ֆորդոն։

Կիրակի օրը Պենտագոնը հայտարարեց, որ հարձակման հետևանքները լիովին գնահատելու համար ժամանակ կպահանջվի, չնայած, կարծես, բոլոր օբյեկտները «ծայրահեղ լուրջ վնասներ» են կրել։

Իրանի պաշտոնյաները հերքել են, որ միջուկային օբյեկտները լուրջ հարված են ստացել։

Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները ենթադրում են Իրանի և Իսրայելի միջև շարունակվող պատերազմի զգալի սրացում։

Իրանա-իսրայելական պատերազմը սկսվել է հունիսի 13-ին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում