Գլխավոր Լրահոս

ՄԱԿ ԱԽ-ում անհամաձայնություններ՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի բանաձևի շուրջ

ՄԱԿ ԱԽ-ում անհամաձայնություններ՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի բանաձևի շուրջ

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) հրատապ նիստ է գումարել՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտների դեմ։  

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ներկայացրել են բանաձևի նախագիծ՝ պահանջելով «անհապաղ հրադադար»։ Թեև նախագիծը չի հիշատակում ԱՄՆ-ին կամ Իսրայելին, այն դատապարտում է հարվածներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Բանաձևի քվեարկության ամսաթիվը դեռևս որոշված չէ, հայտնում է AlJazeera-ն։

Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ինը կողմ ձայն և ոչ մի վետո ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից՝ Չինաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Սա գրեթե անհնար է դարձնում բանաձևի ընդունումը, քանի որ ԱՄՆ-ը չի դատապարտի սեփական քայլերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱԽ-ում հայտարարել է, որ տարածաշրջանը կանգնած է «մահաբեր անկման եզրին»։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը վտանգավոր շրջադարձ է մի տարածաշրջանում, որն արդեն իսկ լուրջ ցնցումների մեջ է։ Մենք կանգնած ենք վրեժխնդրության շղթայական ռիսկի առջև։ Պետք է անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկենք՝ բախումները դադարեցնելու և Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուրջ ու շարունակական բանակցություններին վերադառնալու համար»,-  ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր դեսպան Դորոթի Շեան իր ելույթում պաշտպանել է ռազմական գործողությունը՝ հայտարարելով, թե Վաշինգտոնը նպատակ է ունեցել ոչնչացնել Իրանի հարստացման կարողությունը՝ պաշտպանելու ԱՄՆ քաղաքացիներին և դաշնակիցներին։

Իրանի դեսպան Ալի Բահրեյնին արձագանքել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները «չեն եղել վակուումում» և եղել են ԱՄՆ-ի ու եվրոպական դաշնակիցների «քաղաքականապես պայմանավորված գործողությունների» հետևանք։

Նա հայտարարել է, որ «ԱՄՆ-ն ընտրեց ոչնչացնել դիվանագիտությունը» և ընդգծել, որ Իրանի բանակը կորոշի՝ «երբ, ինչպես և ինչ ծավալով» պատասխանել։

Իսկ Իսրայելի ՄԱԿ-ի դեսպան Դանի Դանոնը հայտարարել է, որ հարվածները «աշխարհը դարձրել են ավելի անվտանգ», և մերժեց դատապարտման կոչերը։ Հարցին՝ արդյոք Իսրայելն աջակցում է ռեժիմի փոփոխությանը Թեհրանում, նա պատասխանել է. «Դա Իրանի ժողովրդի որոշելիքն է, ոչ թե մերը»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում