Գլխավոր Լրահոս

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են հարվածներից. Ռաֆայել Գրոսսի

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են հարվածներից. Ռաֆայել Գրոսսի

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնաս են կրել:

Իսֆահանում, ըստ Գրոսսիի, վնասվել են հատկապես ուրանի փոխակերպման գործընթացին առնչվող շինություններ։ Նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, վնասվել են նաև հարստացված նյութերի պահպանման համար օգտագործվող թունելների մուտքերը։

Նաթանզում վնասվել է վառելիքի հարստացման գործարանը, նշել է Գրոսսին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածները հասցվել են գետնի տակ թափանցող զինամթերքով։

Ֆորդոյի օբյեկտում նկատվել են խորը փոսեր, որոնք, ըստ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, վկայում են գետնի տակ թափանցող զինամթերքի կիրառման մասին։

«Ներկայումս ոչ ոք, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ն, ի վիճակի չէ ամբողջությամբ գնահատել Ֆորդոյում հնարավոր ստորգետնյա վնասները»,- ասել է Գրոսսին։

ԱՄՆ-ն հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը հարվածել էր Իրանի միջուկային երեք օբյեկտների՝ Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում։

«Հարվածները ռազմական փայլուն հաջողություն էին»,- հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Իրանի և Իսրայելի միջև պատերազմը սկսվել է հունիսի 13-ին՝ Իսրայելի նախահարձակ ավիահարվածներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում